Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ. Յուրաքանչյուր վախկոտ ունենում է լրջագույն փաստարկ

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ. Յուրաքանչյուր վախկոտ ունենում է լրջագույն փաստարկ
31.03.2016 | 14:44

Միշտ խորին հարգանք եմ ունեցել Գուրգեն Արսենյանի նկատմամբ, որի հետ պարզապես ջերմ հարաբերությունների հարթությամբ ծանոթներ ենք: Նա նրանցից չէ, որ միայն ամբիոններից ու մամուլի էջերից են հոխորտում: Անցյալ տարվա սեպտեմբերին տեղի ունեցած միջադեպին նրա պահվածքը (ցավոք, դանակահարեցին վարորդին, որն անգամ դանակահարված վիճակում բռունցքի մեկական հարվածով երկու սուբյեկտի զրկեց, այսպես կոչված, գիտակցությունից) անձամբ ինձ բոլորովին չզարմացրեց, նա այլ կերպ չէր կարող: Քանի՞սը կարող են վարվել Գուրգեն Արսենյանի կամ Արմեն Մարտիրոսյանի նման: Իհարկե՝ քչերը: Սակայն այդ քչերն էլ չեն լինի, եթե հետևենք Գերմանիայում իրավաբանական կրթություն և գիտական աստիճան ստացած իմ գործընկերներից մեկի այն դիրքորոշմանը, ըստ որի՝ այդպիսի դեպքերում իրավաչափ չէ միջամտությունը, եթե կա իրավասու մարմիններին դիմելու հնարավորություն: Պատկերացնում ե՞ք, թե քրեագիտության տեսանկյունից ինչ հոգաբանական հեղաշրջում է առաջացնելու այս «նորամուծությունը». յուրաքանչյուր վախկոտ ունենում է լրջագույն փաստարկ, որ չէր կարող միջամտել, քանի որ իրեն պատասխանատվության կենթարկեն իրավապահ մարմիններին չդիմելու և «ինքնադատաստան» տեսնելու համար: Հավանաբար, Քյոլնում կնոջը գաղթականների կողմից խմբակային կարգով բռնաբարելուն ամուսնու կողմից «չխանգարելը» ևս թելադրված է եղել «ինքադատաստանի» համար պատասխանատվությունից խուսափելու նկատառումով:

Դիտվել է՝ 3253

Մեկնաբանություններ